Ուկրաինան հույս ունի, որ մինչեւ 2012թ. կեսերը՝ երկրում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկը, Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի համաձայնագիր կստորագրվի: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Վերջինս ակնկալում է, որ գործողության ծրագրի շուրջ փաստաթուղթը կարող է ստորագրվել Բրյուսելում, նոյեմբերի 22-ին տեղի ունենալիք Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովի շրջանակներում: