Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Նեապոլի հարեւանությամբ գտնվող իտալական քաղաքների քաղաքապետերը մերժել են երկրի կառավարության՝ նոր աղբավայրի բացումը անորոշ ժամանակով սառեցնելու առաջարկը: Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հետաձգել Տերզինիոյում նոր աղբավայրի բացումը, եթե շրջանի բնակիչները դադարեցնեն արդեն մի քանի շաբաթ ընթացող բողոքի ակցիաները:
Նեապոլին մոտ գտնվող քաղաքների իշխանությունները պահանջում են ընդհանրապես հրաժարվել նոր աղբավայրերի ստեղծման ծրագրերից:
Բողոքի ակցիաների մասնակիցները, BBC-ի փոխանցմամբ, արգելափակել են արդեն գոյություն ունեցող աղբավայրը, որի արդյունքում Նեապոլի եւ մի քանի այլ քաղաքաների փողոցներն արդեն մի քանի շաբաթ լցվել են աղբով:
Բոսկորեալե քաղաքի քաղաքապետ Ջեննարո Լանգելլան հայտարարել է, թե քաղաքապետերը որոշել են փաստաթուղթը չստորագրել այնքան ժամանակ, քանի դեռ Տերզինիոյում երկրորդ աղբավայրը չբացելու լրացուցիչ երաշխիքներ չեն ստացել: Դա հենց այն է, ինչ պահանջում են ցուցարարները:
Նոր աղբավայրը նախատեսվում է կառուցել Վեզուվիա քաղաքի մոտ՝ ազգային զբոսայգու տարածքում: Այդ ծրագրերի դեմ բողոքի ակցիաներն անցած հանգստյան օրերին հանգեցրել են քաղաքացիների եւ ոստիկանության միջեւ բախումների: Արդյունքում վեց ոստիկան վնասվածքներ են ստացել:
Նոր աղբավայրերի դեմ բողոքող քաղաքացիները երեքշաբթի օրը հանդիպելու են երկրի իշխանության ներկայացուցիչների հետ, որոնք առաջարկում են կարգուկանոն սահմանել Տերզինիոյում գոյություն ունեցող աղբավայրում՝ աղբի այրման գործարան կառուցել եւ Նեապոլի աղբի համար այլ աղբավայրեր ստեղծել: Բնակիչները անհանգստանում են աղբի ու նաեւ թունավոր արտանետումների փոխադրման անվերահսկելիության արդյունքում բնությանը հասցվող վնասների համար, իսկ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին խոստանում է այդ նպատակով 14 մլն եվրո հատկացնել եւ հայտարարում է, որ աղբավայրը քաղաքացիների առողջությանը չի սպառնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել