Եվրամիությունը մտադիր է օգնել Հունաստանին՝ Թուրքիայի հետ սահմանը վերահսկելու հարցում: BBC-ի փոխանցմամբ, նկատի ունենալով այն, որ Հունաստանն արդեն չի կարողանում վերահսկել ու կասեցնել թուրքական սահմանում անօրինական ներգաղթյալների հոսքը, Եվրամիությունը նրան որպես օգնություն կտրամադրի արագ արձագանքման սահմանապահ զորքեր:
Հաղորդվում է, որ գլխավորապես Աֆրիկայից եւ Աֆղանստանից փախստականները օգտագործում են թուրք-հունական սահմանի հատվածը՝ ԵՄ երկրների ապօրինաբար ներթափանցելու նպատակով: