Լրահոս
Օրվա լրահոսը

Սլովենիայում առաջին անգամ սեւամորթը քաղաքապետ դարձավ

Հոկտեմբեր 26,2010 00:00

\"\"Սլովենիան իր պատմության մեջ առաջին անգամ սեւամորթ՝ ծագումով գանացի քաղաքապետ ունեցավ: Associated Press-ի մատուցմամբ, Պիտեր Բոսսմանը կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին, 17 հազար բնակչություն ունեցող Պիրան քաղաքի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է գործող քաղաքապետ Տոմազ Գանտարին՝ ստանալով ընտրողների 51,4 տոկոսի քվեն: Նրա մրցակցի օգտին քվեարկել է քաղաքի բնակիչների 48,4 տոկոսը:
«Այն փաստը, որ ինձ ընտրել են այդ պաշտոնում՝ վկայում է Սլովենիայում ժողովրդավարության բարձր մակարդակի մասին»,- ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Բոսսմանը:
Բոսսմանը Սլովենիա էր եկել բժշկական կրթություն ստանալու համար՝ դեռ 1980-ականներին, երբ այդ երկիրը գտնվում էր Հարավսլավիայի կազմում: Այդ ընթացքում, արդեն ավելի քան 20 տարի, նա ամուսնացել էր խորվաթ բժշկի հետ եւ բնակություն հաստատել Սլովենիայում: Նախընտրական արշավի ընթացքում Բոսսմանը, որին անվանում էին «Պիրանի Օբաման», քաղաքի զարգացման նոր ուղղություն էր հայտարարել զբոսաշրջության ոլորտը: Նա մասնավորապես առաջարկում էր քաղաքում էլեկտրաշարժերի ենթակառուցվածք ստեղծել եւ բացել գոլֆի դասընթացներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել