Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԷԻՆ ԿՈՐՑՐԵԼ ԳԻՇԵՐՈՎ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Հոկտեմբեր 26,2010 00:00

\"\"«Առավոտի» հոկտեմբերի 22-ի համարում տպագրված «Դպրոցական «բեզպրեդել» հոդվածում տեղեկացրել էինք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին եւ «Առավոտ» թերթին են դիմել Էրեբունի համայնքի թիվ 68 հիմնական դպրոցի նախկին մանկավարժներ՝ կենսաբանության ուսուցչուհի Արմինե Ավագյանն ու նախկին ուսմասվար, մաթեմատիկայի ուսուցչուհի Շողիկ Բաղրամյանը: Հայտնել էինք, որ նրանք տնօրենին մեղադրում են խարդախության, շանտաժի, փաստաթղթային զեղծարարությունների ու իրենց ահաբեկելու մեջ: Երեկ մանկավարժներից Շողիկ Բաղրամյանը կրկին տեղեկացրեց, թե մեր թերթի հրապարակումից հետո հայտնաբերել է, որ ողջ կիրակի գիշեր դպրոցի լույսերը վառված են եղել, իսկ ներսում աշխատելիս են եղել տնօրեն Սուսաննա Ազիզյանը (նկարում), նրա քույրը՝ թիվ 17 դպրոցի տնօրեն Մանյակ Ազիզյանը, Ս. Ազիզյանի ամուսինը եւ էլի ինչ-ինչ անձինք: Ուսուցչուհին նշում է, որ տաքսիով հատուկ գնացել է դպրոց ու չի բացառվում, որ ներսից իրեն նկատած լինեն: Թե ինչ էին անում գիշերը այդ մարդիկ դպրոցում, հայտնի է միայն իրենց:  Իսկ համապատասխան եզրակացությունները թողնում ենք ընթերցողին եւ խնդրով մտահոգ համապատասխան կառույցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել