Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուղղում

Հոկտեմբեր 26,2010 00:00

«Առավոտի» հոկտեմբերի 14-ի «Վարչապետը «մաքրեց հայրենիքը» հրապարակման մեջ սպրդել է անճշտություն:
Գրել էինք, թե Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի ութ գյուղերում՝ Լուսաղբյուր, Շիրակամուտ, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Գեղասար, Գոգարան, Սարահարթ, Արեւաշող բնակարանների շինարարությունը շարունակվում է, իսկ վեց՝ Ջրաշեն, Լեռնավան, Լեռնանցք, Ծաղկաբեր, Սարամեջ, Կաթնաջուր համայնքներում ավարտվել է, եւ բնակիչները վարչապետից ստացել են վկայականները: Իրականում հակառակն է. առաջին խմբի ութ գյուղերում աշխատանքները ավարտվել են, իսկ երկրորդ խմբի վեց գյուղերում դեռեւս շինարարական աշխատանքները շարունակվում են: Հայցում ենք  բոլորի ներողամտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել