Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ՉՎԵՐԹՈՎ՝ ԾԱՆՐ ԹՄՐԱՄԻՋՈՑ

Հոկտեմբեր 26,2010 00:00

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից հոկտեմբերի 23-ին կասեցվել է Երեւան-Մոսկվա չվերթով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձը: Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության, «Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրյա քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է 1 կգ 984 գրամ քաշով մետամֆետամին ծանր թմրամիջոցը, որը չորս կողմից փակված պլաստմասսայե երկու շերտաթիթեղների մեջ թաքցված էր համակարգչի պայուսակի աստառում:
Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել