Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴ ԵՄ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Առավոտում» (22.10.2010) տպագրված «Չեմ կարող լռել» հրապարակման վերաբերյալ: Հրապարակման մեջ նշվել էր, որ ես ՀԺԿ-ի ֆինանսավորման սյուներից մեկն եմ: Այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզաբանել, որ նախ, 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններին ամենաակտիվն եմ եղել: Վազգեն Սարգսյանի չկշռադատված գործունեության արդյունքում, երբ ՀՀ նախագահ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը, երբ ընտրված մարդը չանցավ եւ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27-ը», ընդհանրապես հրաժարվեցի զբաղվել քաղաքականությամբ: Սակայն 2000թ. դեկտեմբերից իմ գլխավորած Երեւանի «Ճանշին» ԲԲԸ-ի նկատմամբ սկսվեցին ոտնձգությունները:
Այդ ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը 90-ականների «մազութի գործով» հայտնի մասնագետ Երվանդ Զախարյանն էր, իսկ «Հայավտոճան» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենն էլ՝ Կարեն Գեւորգյանը:
Այդ անձինք էլ լուրեր էին տարածել, թե ես ՀԺԿ-ի «մոխրագույն ասպետն եմ» եւ ֆինանսավորողը: Ես բազմաթիվ անգամ պատասխանել եմ, որ արտադրության մարդ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, այսինքն՝ չեմ կարող լինել այդ կուսակցության ֆինանսավորողը:
Իմ պայքարն անօրինական ճանապարհով, նախկին իշխանության՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակ սնանկ ճանաչված հիմնարկիս վերականգնումն է:
Այդ իշխանության ժամանակ էր, որ տեղի ունեցան «Հոկտեմբերի 27-ը» եւ «Մարտի 1-ը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել