Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Շաբաթ օրը, ժ.09. 39-ի սահմաններում, Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասերից մեկի վերակարգի հանգստի սենյակում հայտնաբերվել են պայմանագրային զինծառայողներ, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, 1983թ. ծնված Արմեն Զախարյանի եւ 1971թ. ծնված Արթուր Ենոքյանի դիակները, բազմաթիվ վնասվածքներով: Վնասվածքները հրազենային չեն, այլ՝ դանակի:
Ըստ շրջանառու լուրերի, անհայտ անձինք հանգստի սենյակ են մուտք գործել պատուհանից:
Հանցագործությունից հետո «ստուգել» են նաեւ բակում կայանված մեքենաները:
«Առավոտի» տեղեկություններով, հարուցվել է քրեական գործ եւ այն վարում է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժինը:
Մենք տեղեկացանք, որ Արթուրն ապրում է Դավիթաշենում: Արթուրն ամուսնացած էր եւ ունի 2 երեխա: Տղան անչափահաս է, աղջիկն այս տարի ընդունվել է Սլավոնական համալսարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել