Լրահոս
Օրվա լրահոսը

Լրտեսության համար՝ 12 տարի

Հոկտեմբեր 26,2010 00:00

Երեւանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ «Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանին դատապարտեց 12, իսկ ազգությամբ ազերի, Իրանի քաղաքացի Բ. Բաղերիին՝ 10 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի, Գ. Հայրապետյանը 2009թ. ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից եւ նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ. Հայրապետյանը ստացել է 2009թ. սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած Բ. Բաղերիից: Հյուրընկալելով Բ. Բաղերիին իր տանը եւ ստանալով հերթական առաջադրանքը, Գ. Հայրապետյանը նրան է հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել