Լրահոս
Օրվա լրահոսը

Դո՞ւրս ենք կրթական շուկայից

Հոկտեմբեր 26,2010 00:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանական ամբիոնի գիտական քարտուղար Լիլիթ Հայրապետյանը «Առավոտին» ուղարկած նամակում գրել է, որ Իսլամական բանկը հրաժարվում է Իրաքի քաղաքացիներին տրամադրել դրամաշնորհ՝ Հայաստանի համալսարաններում կրթություն ստանալու համար: «Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանական ամբիոն էր դիմել Իրաքի Մոսուլ համալսարանի դոցենտ Էնտիսար Ալ Հակեմը,  Իսլամական զարգացման բանկից շահած  կրթաթոշակային դրամաշնորհով (4000 ԱՄՆ դոլար) իր հետդոկտորական վերապատրաստումը Հայաստանում անցնելու խնդրանքով: Սակայն բանկը մերժել էր իրաքցի գիտնականին՝ պատճառաբանությամբ, որ հայաստանյան ոչ մի գիտակրթական հաստատություն չի մտնում աշխարհի առաջատար համալսարանների ռեյտինգային ցուցակում: Այս փաստը ցույց է տալիս, որ Հայաստանի կրթական համակարգն իր հետամնաց գիտահամալսարանական քաղաքականությամբ դուրս է մնացել տարածաշրջանային կրթական շուկայից»,- գրում է Լ. Հայրապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել