Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարպակալում են սխալ սնվելուց

Հոկտեմբեր 26,2010 00:00

Հայ երեխաների մոտ բարձր տարածվածություն ունի ավելցուկային քաշն ու ճարպակալումը: Դրա հիմնական պատճառն այն է, որ երեխաները առողջ սննդակարգով չեն սնվում, անգամ այդ մասին բավարար տեղեկացվածություն չունեն: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայկական բժշկական ասոցիացիան»: Ըստ ասոցիացիայի նախագահ Պարունակ Զեյվեյանի, այս տարվա հոկտեմբերին  դպրոցական տարիքի 1000 երեխաների շրջանում իրենք կատարել են «Երեխայի օրգանիզմի բնականոն աճն ապահովող սննդային գործոնների գնահատումը Երեւանում» լայնածավալ հետազոտությունը եւ ելնելով արդյունքներից, իրականացնելու են «Առողջ սնունդ՝ առողջ սիրտ» ծրագիրը, որով փորձելու են մեր բնակչությանը բազմակողմանի իրազեկել, թե ինչպես պետք է ճիշտ կենսակերպ վարել մասնավորապես առողջ սննդի վերաբերյալ՝ որն է օգտակար, որը՝ ոչ: Ասոցիացիայի անդամները որոշել են հսկողություն իրականացնել սննդամթերքում ճարպի, շաքարի եւ աղի պարունակության նկատմամբ, քանի որ դրանք են հանդիսանում սրտանոթային հիվանդությունների առաջացման ամենատարածված եւ վտանգավոր գործոնները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել