Լրահոս
Օրվա լրահոսը

Աճեր կան

Հոկտեմբեր 26,2010 00:00

2010 թ. հունվարից մինչեւ սեպտեմբեր ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 91,4, ծախսերը՝ 26,2 միլիարդ դրամով, այսինքն՝ պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 77,7%-ով, ծախսերի գծով՝ 69,4%-ով: Ընդ որում, 18%-ով (80,2 միլիարդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 97,1%-ով կամ 2,9 միլիարդ դրամով՝ պաշտոնական դրամաշնորհները, 30,5%-ով կամ 8,3 միլիարդ դրամով՝ այլ եկամուտները: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Նրանց փոխանցմամբ, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետբյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 595 միլիարդ դրամի ծախսեր՝ կազմելով 9-ամսյա ծրագրի 93,2%-ը, մասնավորապես՝ 534,8 միլիարդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 60,2 միլիարդ դրամ՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները, շուրջ 10,5 միլիարդ դրամի ծախսեր էլ կատարվել են պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Չնայած թվարկված աճերին, 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջեն կատարվել է շուրջ 28.4 միլիարդ դրամ պակասուրդով, որի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 39,2 միլիարդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է -10,8 մլրդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել