Երեկ ժամը 15:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 5 ավտոմեքենաներ, որոնցից մեկը երգիչ Թաթա Սիմոնյանի «Մերսեդեսն» է եղել: Ինչպես դեպքի վայրից տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղեկին եղել է Թաթան, վթարի վայրում՝ ռաբիս մեկ այլ երգիչ Հայկ Ղեւոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն եւ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Ըստ Շամշյանի, վիրավորներ չկան: Բոլոր մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ, վթարի ենթարկված բոլոր 5 մեքենաների վարորդներն էլ՝ հիվանդանոց, որպեսզի երթարկվեն բժշկական փորձաքննության՝ ոգելից խմիչքի «մասով»: Գ. Շամշյանը հայտնեց, որ Թաթային նկարելու պահին իր վրա է հարձակվել մի քաղաքացի ու սպառնալիքներ տեղացել: