Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՎԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՆԻԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Կալիֆոռնիայում գտնվող «Համաշխարհային ժառանգության հիմնադրամ»-ը ներկայացրել է վտանգի տակ գտնվող մշակութային արժեքները, որոնց մեջ է հայտնվել  Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական Անի քաղաքը:
Ինչպես հայտնում է news.am-ը՝ հղում անելով թուրքական Radikal-ին, «Համաշխարհային ժառանգության հիմնադրամ»-ը իր «Պահպանել  մեր կորցրած ժառանգությունը» անունով զեկույցի մեջ ընդգրկած 12  հուշարձանա-մշակութային կենտրոնների մեջ ներառած եւ Թուրքիայի տարածքում գտնվող 10-11-րդ դարերում Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի հուշարձանների պահպանության հետ կապված լուրջ մտահոգություններ է ներկայացնում:  Ըստ որի՝ 10-11-րդ դարում Հայաստանի մայրաքաղաք Անին հայկական քաղաքակրթության անզուգական արժեք է:  «Անիի ավերակների մեջ ամենատպավորիչ եկեղեցու՝  1001-ին կառուցված Անիի մայր տաճարի ոճը մեկ հարյուրամյակ հետո կրկնօրինակեցին Եվրոպայում: Այժմ անհրաժեշտ է աշխատանքներ սկսել՝ կանգնեցնելու Անիի ավերումը, եւ պահպանության տակ առնել այն»,- նշվել է զեկույցում: Անիին նվիրված 2 էջանոց զեկույցում նշվել է, որ Անին անբավարար հոգածության պատճառով կանգնել է ոչնչացման վտանգի առաջ, քանի որ վերանորոգման անվան տակ ենթարկվում է մի շարք բացասական նախաձեռնությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել