News.am-ի հաղորդմամբ, շաբաթ օրը Բաքվում համասեռամոլների շոու է կազմակերպել «Ալադորա Բերանժե» տրանսվիստիտների խումբը: Շոուն անցկացվել է Բաքվի Hezz ռեստորան-ակումբում: Տրանսվիստիտներին Բաքու բերելու համար լայն գովազդային արշավ է ձեռնարկվել: Գովազդային հոլովակում տրանսվիստիտները կոչ են անում բաքվեցիներին այցելել իրենց շոուին ու խոստանում են անմոռանալի ժամանակ պարգեւել նրանց: Համասեռամոլների շոուի տոմսերի գները 50-100 դոլարի սահմաններում են: