Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՆ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովին, «Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ, եզրափակիչ բանաձեւում ընդգրկվել է ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ դրույթ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա՝ որպես այս հակամարտության հավասարակշռված եւ երկարատեւ կարգավորման հիմք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել