Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՔԱՏԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 26,2010 00:00

Անդրադառնալով Հայաստանի 2011թ. պետբյուջեի նախագծին՝ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը news.am-ին ասել է, թե նախագծում չկա որեւէ նորություն կամ ծրագիր, որը թույլ կտա ասել, որ Հայաստանը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից եւ գնում է դեպի զարգացում: «Իրականում մենք գտնվում ենք նույն վիճակում, որում գտնվում էինք 2009-2010թթ.-երին: Ոչ մի տարբերություն չկա»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե նախորդ տարվա համեմատությամբ այս տարի դրսից ստացվող տրանսֆերտների թիվը մեծացել է, Վ. Խաչատրյանը նկատել է. «Եթե տրանսֆերտներն ավելացել են, դա Հայաստանի տնտեսության հաշվին չի եղել, դա եղել է Ռուսաստանի կամ համաշխարհային տնտեսության աճի հաշվին: Հպարտանալ դրանով կամ հույսը դնել ստացվող տրանսֆերտների վրա, նշանակում է հույսը դնել ոչնչի վրա, այսինքն՝ այն, ինչ հիմա արվում է: Դա նշանակում է Հայաստանը հերթական անգամ տանել դեպի պարտքերի դուռը, հույսը դնել ներմուծման վրա»: Նա նաեւ մտահոգություն է հայտնել, թե՝ հաշվի առնելով բյուջեի ոչ մեծ ծավալները, իշխանությունները հերթական անգամ կդիմեն միջազգային կառույցներին՝ խնդրելով հետաձգել վարկերի սպասարկումները, ու հավելել, թե 2011-2013թթ.-երին այս առումով ամենադժվար ժամանակներն են լինելու: «Սա աղքատի հոգեբանությամբ իշխանություն է»,- համոզմունք է հայտնել Վ. Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել