Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսը՝ տարածված բիզնես

Հոկտեմբեր 23,2010 00:00

Որոշ չինացի ուսանողուհիների համար սեքսը եկամտաբեր բիզնես է: Ամենաթանկը թատերական ակադեմիայի աղջիկներն են, քանի որ նրանք ամենագեղեցիկն են համարվում: Նրանց հետ կանոնավոր սեքսը տղամարդուն կարժենա տարեկան 25 000 դոլարից ոչ պակաս՝ չհաշված նվերները:
Եթե երկրպագուն համեստ հնարավորությունների տեր է, ուրեմն աղջիկ պետք է փնտրի Տուրիզմի ինստիտուտում կամ Բիզնես դպրոցում: Այդ դեպքում՝ անհրաժեշտ կլինի տարեկան 5000 դոլար: Այսպիսի գներ է ներկայացնում Շանհայի համալսարանի ուսանողուհին՝ «ուսանող Դինը», իր գովազդում: Դինը կոմերցիոն հարաբերություններ է կազմակերպում հարուստ տղամարդկանց եւ գեղեցիկ կյանքի մասին երազող աղջիկների միջեւ: Դրա դիմաց նա ստանում է գործարքի 10 տոկոսը: Դինը վստահեցնում է, որ իր նպատակն է օգնել տղամարդկանց, ովքեր չեն ցանկանում կապվել փողոցային անբարո կանանց հետ, ինչպես նաեւ համալսարանական իրենց ընկերուհիներին:
Չինաստանում կանայք անբարոյականությունն իրենց հիմնական զբաղմունքը չեն դարձնում, դա ընդամենը ավելի ճոխ հագնվելու, ավելի լավ աշխատանք գտնելու, հեռանկարներն ընդլայնելու միջոց է: 27-ամյա Սյաո Ին պատմել է, որ տարիներ առաջ դարձել է այն գովազդային գործակալության տնօրենի սիրուհին, որտեղ աշխատում էր: Տնօրենը նրան փող է տալիս, օգնում ծնողներին, հարազատներին: Աղջիկը տարիների ընթացքում նույնիսկ սիրահարվել է նրան, սակայն չի պատրաստվում ամուսնանալ նրա հետ, քանի որ չի հավատում, որ տղամարդիկ կարող են մեկ կին ունենալ:
Ըստ tert.am-ի՝ աղջիկը նաեւ կարծիք է հայտնել, որ այսօր ամեն ինչ փոխվել է. նախկինում անբարոյականներին շատ խիստ քննադատում էին, իսկ այսօր այլ է վիճակը. «Աղքատների վրա այսօր մարդիկ ծիծաղում են, իսկ անբարոյականների վրա՝ ոչ»,- ասել է նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել