Facebook սոցիալական ցանցում չկան մեխանիզմներ, որոնք կարող են երեխաներին պաշտպանել պեդոֆիլների ոտնձգություններից: Բացի այդ, ինտերնետ ռեսուրսի ֆիլտրերը ի վիճակի չեն կանխարգելել երեխաների էրոտիկ բովանդակությամբ լուսանկարների հրապարակումը: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Պաշտպանիչ մեխանիզմները պետք է արգելափակեն երեխաների նկատմամբ բռնություն պարունակող ինֆորմացիայի որոնումը: Պարզվել է, որ Facebook-ում կարելի է գտնել մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր, ինչը տհաճ անակնկալ է եղել Facebook-ի ղեկավարության համար, նրանք խոստացել են հետաքննություն իրականացնել: