Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ Է՝ ԲԱԶՄԱԶԱՆ

Հոկտեմբեր 23,2010 00:00

Խիստ դիետան ելք չէ, եթե կարեւորվում է տարատեսակ հիվանդությունների կանխարգելումը: Գիտնականները վստահ են, որ սննդակարգը պետք է բազմազան լինի: Հակաօքսիդանտներով, հատիկավորներով եւ ճարպաթթուներով հարուստ սննդակարգն ավելի մեծ հնարավորություններ ունի նվազեցնելու սրտանոթային հիվանդությունների, Այլցհեյմերի եւ շաքարախտի զարգացման հավանականությունը: Գիտնականները պարզել են, որ խնդիրը մթերքների ընտրության մեջ չէ: Տարբեր բաղկացուցիչներ պարունակող դիետան կարող է ավելի արդյունավետ լինել: «Ցանկալի է, որ դրա մեջ լինի ձուկ եւ վարսակաձավար»,- նշում է սննդաբան Անժելա Դոուդենը: Հետազոտությունները, որոնք անցկացվել են Շվեյցարիայում, ցույց են տվել, որ բազմազան սննդակարգն ավելի լավ է անցկացնում բորբոքման նախանշանները: Մեկնաբանում է հետազոտությունների հեղինակ Ինգեր Բյորկը. «Մենք ուսումնասիրել ենք 50-75 տարեկան 44 առողջ, սակայն գեր մարդկանց: Նրանք իրենց սննդակարգում օգտագործում էին տարբեր մթերքներ, որոնք, կարծես թե, անցկացնում են օրգանիզմում առկա բոլոր բորբոքումները: Հենց բորբոքումն է հանգեցնում մետաբոլիկ համախտանիշի առաջացման, ինչն էլ հարուցում է ճարպակալում եւ սրտանոթային հիվանդություններ: Արդյունքում պարզվեց, որ հարուստ սննդակարգը նվազեցնում է խոլեստերինի պարունակությունը 33%-ով, կանխում թրոմբոզի զարգացումը՝ 26%-ով, լիպիդները նվազում են 14%-ով, իսկ արյան ճնշումն իջնում է 8%-ով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել