Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խուսափում են

Հոկտեմբեր 23,2010 00:00

Կրտսեր միջին քաշային կարգում ամերիկաբնակ հայ հեռանկարային բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 28 մենամարտերում էլ հաղթել է՝ 17 անգամ մրցակիցներին ժամանակից շուտ շարքից հանելով, «BosingScene»-ին բացատրել է, թե ինչո՞ւ դեկտեմբերի 18-ին նշանակված իր հերթական մենամարտում մրցակցի անունը մինչեւ հիմա հայտնի չէ: «Աշխարհի չեմպիոն կոչեցյալները չեն ցանկանում ռինգում իմ դեմ դուրս գալ: Սակայն դա ինձ համար հիմա կարեւոր չէ: Գլխավոր խնդիրս ներկայումս լավ մարզավիճակ ունենալն ու պահպանելն է, քանի որ եկող շաբաթ հանդիպելու եմ հողագնդի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկին՝ Մեննի Պակյաոյին եւ նրա հետ մարզումային մենամարտեր եմ անցկացնելու: Հույս ունեմ նաեւ, որ վերջապես որեւէ մեկը համարձակություն կունենա ինձ հետ միասին ռինգ մտնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել