Լրահոս
Օրվա լրահոսը

Տղաներն ավելի հաջող են սկսել

Հոկտեմբեր 23,2010 00:00

Հայաստանի քսան պատանի շախմատիստների մեկնարկը Պորտո Կարրաս (Հունաստան) քաղաքում ընթացող 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում՝ անհամաչափ է:
Խաղացված երկու տուրերը հաջող են եղել տղաների մի մասի համար, որոնք երկու հաղթանակ են տարել: Նրանք են.
U10՝ Արթուր Հոգմրցյան
U12՝ Մանվել Պետրոսյան, Միքայել Մկրտչյան
U14՝ Տիգրան Հարությունյան
U16՝ Հովհաննես Գաբուզյան
U18՝ Սամվել Տեր-Սահակյան:
Սամվելը, շնորհիվ լրացուցիչ ցուցանիշների, ստանձնել է առաջատարի դերը: Մեր աղջիկներից իրեն առավել լավագույն կողմերով է դրսեւորել 14 տարեկանների պայքարին մասնակցող Սյուզաննա Գաբոյանը: Նա տարել է մեկ հաղթանակ, մեկ պարտիա էլ ավարտել է ոչ-ոքի:
Երեկ Պորտո Կարրասում երրորդ տուրի օրն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել