Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՀՊԱՆԵՑԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԸ

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\"Պլովդիվում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները

Հայաստանը ներկայացնող «Mika Yerevan»-ի երկու թիմերն էլ Բուլղարիայում գերազանց մրցելույթ են ունենում: Հինգերորդ տուրում մեր թե տղաները եւ թե աղջիկները ոչ-ոքի արեցին, ինչի շնորհիվ մրցաշարային աղյուսակում պահպանեցին դիրքերը:
Երրորդ տեղում ընթացող «Mika»-ի աղջիկների քառյակը 2:2 խաղաց առաջատարի՝ AVS-ի հետ: Էլինա Դանիելյանը պարտվեց Անտոանետա Ստեֆանովային, Հարիկա Դրոնավալին եւ Լիլիթ Մկրտչյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Կատերինա Լահնոյի եւ Նատալյա Պոգոնինայի հետ եւ միայն Լիլիթ Գալոյանի հաղթանակը Մարիա Մուզիչուկի նկատմամբ ապահովեց հավասարակշռությունը: Երեկ վեցերորդ տուրում մեր շախմատիստուհիները հանդիպում էին «Cercle d՝ Echecs de Monte Carlo»-ի հետ, որի անդամների անհատական գործակիցները 2500-ից բարձր են, մինչդեռ, առաջնության պաշտոնական կայքի տվյալներով, «Mika»-ից միայն երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող հնդիկ Հարիկա Դրոնավալիի գործակիցն է գերազանցում այդ սահմանը: Խաղատախտակների առջեւ հանդիպում էին հետեւյալ զույգերը:
Էլինա Դանիելյան-Համփի Կոներու, Հարիկա Դրոնավալի-Հու Յիֆան, Լիլիթ Մկրտչյան-Աննա Մուզիչուկ, Լիլիթ Գալոյան-Պիա Կրամլինգ:
Թիմային ոչ-ոքի՝ 3:3, խաղացին նաեւ մեր տղաները: Ճիշտ է, շախմատային այս կարգի մրցումներում թույլ մրցակիցներ չեն լինում, սակայն մեր թիմի միջին գործակիցը բարձր էր «Novy Bor»-ի ընդհանուր մակարդակից, ինչի համար, կարծում ենք, որ հնարավոր էր նաեւ հաղթանակ տանել: Առավել եւս, որ մրցակցի կազմը համալրած շախմատիստների անունները ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի վերին հորիզոնականներում, կարծես, չեն նշվում: Բայց, ի պատիվ նրանց, հարկ է արձանագրել, որ «G-Team Novy Bor»-ը արժանի դիմադրություն ցույց տվեց եւ վաստակած ոչ-ոքիի հասավ: Արոնյանը, Հակոբյանը, Մելքումյանը եւ Անդրիասյանը բավարարվեցին կես միավորով, իսկ Արման Փաշիկյանի կրած պարտության դիմաց վրեժխնդիր եղավ Գաբրիել Սարգսյանը՝ ապահովելով ակումբի երկրորդ տեղը նախավերջին տուրից առաջ: Իսկ երեկ դեմ առ դեմ պայքարում առաջատարին՝ «Economist-SGSEU»-ին շրջանցելու, կամ գոնե հավասարվելու լավ հնարավորություն էր ընձեռվել «Mika»-ի տղաներին: Լեւոն Արոնյանի մրցակիցն առաջին խաղատախտակի առջեւ Պավել Էլյանովն էր, Վլադիմիր Հակոբյանինը՝ Եվգենի Տոմաշեւսկին, Գաբրիել Սարգսյանինը՝ Եվգենի Ալեքսեեւը, Արման Փաշիկյանինը՝ Դմիտրի Անդրեյկինը, Հրանտ Մելքումյանինը՝ Ալեքսանդր Մոիսեենկոն, Տիգրան Պետրոսյանինը՝ Նի Հուան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել