Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հոկտեմբեր 23,2010 00:00

Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ-ում տեղի կունենա Երեւանի պետական եւ Ռոստոկի համալսարանների «Վիզուալ հաշվարկ» համատեղ մագիստրոսական ծրագրի պաշտոնական բացումը: Մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ-ում կմեկնարկի 2010-2011 ուսումնական տարում: Կարող են մասնակցել ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի բնագիտական ֆակուլտետների շրջանավարտները, այդ թվում՝ նաեւ արտերկրից: Դեռեւս 2009 թվականին Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալությունը (DAAD) հաստատեց համատեղ մագիստրոսական ծրագրերի նախագիծ՝ ներկայացված ԵՊՀ եւ Ռոստոկի համալսարանի կողմից: Համաձայն այս նախագծի՝ ուսանողները 3 կիսամյակ սովորելու են ԵՊՀ-ում եւ մեկ կիսամյակ՝ ՌՀ-ում, որտեղ եւ պաշտպանելու են մագիստրոսական թեզ: Դասավանդումը կազմակերպվելու է ՌՀ եւ ԵՊՀ դասախոսների կողմից, ընդ որում՝ ՌՀ դասախոսների կողմից ուսուցումը կլինի հեռահար եղանակով՝ ԵՊՀ դասախոսների օժանդակությամբ: Ուսումնառության արդյունքում ուսանողները կստանան ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՌՀ մագիստրոսի աստիճան, ինչը չունի նախադեպ Հայաստանում: Վիզուալ հաշվարկը ինֆորմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մի նոր ուղղություն է, որը հենվում է հետեւյալ բնագավառների վրա՝ մեքենայական գրաֆիկա, մեքենայական տեսողություն եւ պատկերների մշակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել