Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահը՝ Ագրարայինում

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\"Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, հանրապետության ղեկավարը շնորհավորել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը եւ միջոցառմանը մասնակցող հյուրերին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանի պետական ագրարային համալսարանում միավորված Հայկական գյուղատնտեսական եւ Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտները մշտապես եղել են մեր երկրի կարեւորագույն ուսումնական հաստատությունների շարքում: «Անկասկած, Հայաստանի զարգացման գործում անուրանալի է այս երկու ինստիտուտների շրջանավարտների ներդրումը: Մենք չէինք կարող ունենալ այսպիսի Հայաստան՝ առանց ձեր մասնակցության, առանց մնացած շրջանավարտների ու նաեւ դասախոսների մասնակցության: Փոխվում են ժամանակները, փոխվում են նաեւ պահանջները, եւ այսօր ձեր առջեւ նոր պահանջներ կան: Վստահ եմ, որ դուք, համադրելով այս կրթական հաստատության 80 տարիների փորձն ու ժամանակակից գիտությունը, կարող եք գտնել այդ պրոբլեմների լուծման բանալիները: Իսկ որ պրոբլեմներն այսօր մեր երկրում եւ, մասնավորապես, ագրարային հատվածում շատ-շատ են, այստեղ որեւէ մեկը, կարծում եմ, չի կասկածում… 80 տարին ցանկացած բուհի համար երկար ճանապարհ է: Ես վստահ եմ, որ դուք անցնելու եք շատ տասնամյակներ, եւ ձեր ճանապարհը լինելու է շատ լայն»,- ասել է նա:
Նախագահի հոկտեմբերի 20-ի հրամանագրով կրթության եւ գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են «Անանիա Շիրակացի» մեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել