Լույս են տեսել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի Ալգորիթմական լեզուների եւ ծրագրավորման ամբիոնի վարիչ Սեյրան Ավետիսյանի եւ նույն ամբիոնի դոցենտ Սվետիկ Դանիելյանի «Ինֆորմատիկա» 10-րդ դասարանի ընդհանուր ու հումանիտար եւ բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված նոր դասագրքերը: ՀՀ ԿԳ նախարարության հայտարարած մրցույթում գրքերը ճանաչվել են լավագույնները եւ երաշխավորվել՝ որպես «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքեր հայկական դպրոցների համար: Սրանք հեղինակների թվով հինգերորդ եւ վեցերորդ դասագրքերն են. մինչ այժմ Ս. Ավետիսյանի եւ Ս. Դանիելյանի կողմից հրատարակվել եւ ներկայումս դպրոցներում գործածվում են 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանների «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքերը, ինչպես նաեւ նշված առարկայի 4 ուսումնական ձեռնարկները՝ նախատեսված ուսուցիչների համար: