Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերով ջուր չեն ունենա

Հոկտեմբեր 23,2010 00:00

«ԵրեւանՋուր» ընկերությունը սպառողներին տեղեկացնում է, որ Զովունի գյուղը սնող պոմպակայանում առաջացած տեխնիկական խնդրի հետեւանքով Զովունիում ջրամատակարարումը դադարեցվել է: Ըստ ընկերության, ձեռնարկվել են անհրաժեշտ վթարավերականգնողական աշխատանքներ, որոնք նախատեսված է ավարտել այսօր երեկոյան: Մինչ այդ՝ ընկերությունը Զովունի գյուղի ջրամատակարարումն իրականացնում է ջրբաշխիչ մեքենաներով:
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ի ժամը 10-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը ժամը 10-ը կդադարեցվի նաեւ Նորք-Մարաշ, Ավան վարչական շրջանների, Նոր Նորքի 1, 2, 3, 6, 7, 9-րդ զանգվածների (իսկ  4, 5, 8-րդ զանգվածներում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով), Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի փողոցների, Վարդաշենի հանրակացարանների, Մուշավան թաղամասի ջրամատակարարումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել