ՀՀ բնապահպանության նախարարության 2011 թվականի բյուջեն կկազմի 887,9 մլն դրամ: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտնել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ պետբյուջեի նախագծի շուրջ ընթացող լսումների ժամանակ: Այս տարվա համեմատությամբ՝ այդ թիվը նվազել է 12,2%-ով: Ըստ նախարարի, այդ հանգամանքը պայմանավորված է մի շարք ծրագրերի ավարտով եւ Սեւանա լճի շրջանում առափնյա անտառատնկումների մաքրման ֆինանսավորման նվազեցմամբ: