Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԿՌՏՈՒՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՆԴՈՒՄ

Հոկտեմբեր 23,2010 00:00

Ըստ «Առավոտի» լուրերի՝ հոկտեմբերի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Երեւանի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ծնոտի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ երիտասարդը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքի բնակիչ Արման Հակոբյանն է: Վերջինս հայտնել է, որ ինքը վնասվածքները ստացել է Երեւանի Օղակաձեւ այգում՝ Շախմատի տան մոտ, անհայտ երիտասարդների կողմից ծեծվելու հետեւանքով:
Հոկտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները պարզել են, որ Արման Հակոբյանի՝ հիվանդանոցում տված բացատրությունը չի համապատասխանում իրականությանը: Նա պայմանագրային հիմունքներով ծառայում է ՀՀ Զինված ուժերի թիվ 95532 զորամասում՝ մայրաքաղաքային գնդում: Պարզվել է, որ հոկտեմբերի 21-ին նշված զորամասում վիճաբանություն է տեղի ունեցել նրա եւ մեկ այլ պայմանագրային զինծառայող Սամվել Սարգսյանի միջեւ, որն ավարտվել է ծեծկռտուքով՝ Ս. Սարգսյանի հարվածների արդյունքում վնասվել է Ա. Հակոբյանի ծնոտը: Մեր տեղեկություններով, ստեղված նյութերը ոստիկանությունից տեղափոխվելու են զինվորական դատախազություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել