Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Հոկտեմբեր 23,2010 00:00

Ղարաբաղյան հարցում ուրվագծվել են այնպիսի քայլեր, որոնք կարող են մինչեւ տարեվերջ աջակցել բանակցային գործընթացին: Դա Մինսկի խմբի այցն է տարածաշրջան, ամենաբարձր մակարդակի հանդիպումները, ինչպես նաեւ դեկտեմբերին կայանալիք երկար սպասված ԵԱՀԿ գագաթաժողովը Աստանայում: Այս ամենը դժվար թե ղարաբաղյան հարցում նշանակալի արդյունքի հանգեցնի, սակայն որոշ առաջընթացի, այնուամենայնիվ, կնպաստի: Այս մասին հenaran.am-ին ասել է Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: “«Վերջին շրջանում բազմաթիվ շահարկումներ են լինում պատերազմական գործողությունների վերսկսման հետ կապված Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ: Հակամարտությունը հրահրողները Մոսկվայի անտարբերությունն են ակնկալում: Սակայն նման դիրքորոշումն ակնհայտորեն կվնասի Ռուսաստանի շահերին եւ անգամ ազգային անվտանգությանը»,- նշել է Կազիմիրովը, հավելելով, որ ողջ Եվրոպան պետք է ըմբռնի, որ ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր ծրագրերը ձախողվելու են: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար լուրջ խոչընդոտ է կողմերի փոխզիջումների պատրաստ չլինելը, ինչը հաղթահարելու համար ոչ մի աշխատանք չի կատարվում: Ներքին քարոզչությունը խոսում է զիջումների մերժման մասին: Առանց փոխզիջման չեն կարգավորվում անգամ վեճերը: Իզուր չէ, որ ասում են, թե փոխզիջումը հաղթանակից վեր է»,- հenaran.am-ի հետ ունեցած հարցազրույցում ասել է Կազիմիրովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել