«Առավոտի» տեղեկություններով, այսօր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչը դիմելու է Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ երկու ամսվա նախնական կալանք կիրառվի Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի բնակիչ Ռուբեն Վալերիի Մանուկյանի նկատմամբ: Օգոստոսի լույսի 23-ի գիշերը Մանուկյանը կոտրելով Ամիրյան 8 շենքում գտնվող «Քեմբրիջ» խանութի ետնամասի պատուհանը՝ ներս է թափանցել եւ այնտեղից հափշտակել 2,8 միլիոն դրամի տղամարդու հագուստ: Գողացված հագուստի մի մասը հայտնաբերվել է: Այս պահին Ռ. Մանուկյանը տեղափոխվել է Երեւանի ձերբակալված անձանց պահման ընդունիչ կայան: