Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆ Է ՈՒ ՎԵ՛ՐՋ

Հոկտեմբեր 23,2010 00:00

\"\"

Երեկ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հետեւյալ հարցն է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին. «Վերջին երկու գումարման ժամանակ ԱԺ մեծամասնականով մուտք է գործել 82 պատգամավոր: Ես խնդրում եմ, ասեք 5 հոգու անուն, չէ, 5-ը շատ է, 3 հոգու անուն, որոնց մասին՝ իրենց քաղաքական կենսագրությամբ, քաղաքական դիմագծով, ինտելեկտուալ, մտավոր մակարդակով, կարող եք այսօր Ձեր թոռնիկին ասել՝ ա՛յ, այսպիսին պետք է լինի: Ես խնդրում եմ՝ 3 հոգու անուն ասեք՝ ես գնամ, իմ երեխաներին, թոռներին ասեմ՝ այ, տեսե՛ք, նրանք խորհրդանշում են մեր ինտելեկտուալ քաղաքական մակարդակը, որն այսպիսին պետք է լինի»: ՀՀԿ պատգամավորը պատասխանել է. «Ռաֆիկ Պետրոսյան՝ մեկ»: «Լավ, երկրո՞րդը»,- հարցրել է Ռուբեն Հակոբյանը, բայց այլ անուններ չեն հնչել: «Ես չեմ ուսումնասիրել այդ հարցը, բայց իրոք կան, չի կարելի այդպես ասել»,- պատասխանել է Ռաֆիկ Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել