Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏ ՄԻՐԳ ՈՒՏԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է

Հոկտեմբեր 22,2010 00:00

Մրգերի օգտակարության մասին շատ է խոսվում եւ գրվում: Սակայն օգտագործվող մրգերի քանակը չարաշահելու դեպքում կարելի է հավելյալ քաշ ձեռք բերել եւ էապես ավելացնել մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը, հավաստում են բրիտանացի հետազոտողները: Հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ ֆրուկտոզան բթացնում է հագեցվածության զգացողությունը, որի արդյունքում ուտելու ժամանակ մարդ ավելի շատ կալորիաներ է ընդունում, քան նրան անհրաժեշտ է: Մրգերի շատ օգտագործումը հանգեցնում է նաեւ արյան մեջ շաքարի պարունակության բարձրացմանը, ինչը վտանգավոր է շաքարախտով տառապողների համար:

Հարկ է նշել, որ աճում է նաեւ սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, քանի որ մրգերի հետ միասին օրգանիզմ են մուտք գործում տրիգլիցերիդներ, որոնք հավաքվելով, նպաստում են տարատեսակ հիվանդությունների առաջացմանը: Գիտնականները խորհուրդ են տալիս նման դիետաների ժամանակ մեկ մրգից հետո ուտել չորս բանջարեղեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել