Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՏԱՄԻՆ A-Ն ԹՈՒՅԼ ԿՏԱ ՊԱՀՊԱՆԵԼ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Գիտնականները հայտնաբերել են այնպիսի միջոց, որը կօգնի զերծ մնալ տեսողության տարիքային կորստից: Նրանց կարծիքով, ֆենրետինիդը՝ վիտամին A-ի բաղադրիչներից մեկը, կարող է կանգնեցնել «այսպես կոչված» տարիքային մակուլյար դեգեներացիան: Այս հիվանդությունը բնորոշ է 50 տարեկանից բարձր անձանց եւ հանդիսանում է այս տարիքային խմբում առավել հաճախ հանդիպող կուրության պատճառ: Ներկայումս տարիքային մակուլյար դեգեներացիայի դեմ որեւէ միջոց գոյություն չունի: Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 250 կամավոր, որ տառապում էին տարիքային մակուլյար դեգեներացիայի ձեւերից մեկով՝ «չոր» ձեւով, որն ուղեկցվում է դեղին կետերի բջիջների մահացությամբ, իսկ դրանք պատասխանատու են կենտրոնական տեսողության համար: Սա կարող է խնդիր հանդիսանալ կարդալու, ավտոմեքենա վարելու կամ հեռուստացույց նայելու ժամանակ:

Կամավորներին բաժանել են երկու խմբի: Նրանցից մեկը ստացել է ֆենրետինիդի մեծ չափաբաժին, իսկ մյուսը՝ պլացեբո: Հետազոտությունները տեւել են շուրջ մեկ տարի եւ ցույց տվել, որ դեղամիջոցը չնայած չի կարողացել վերականգնել վնասված բջիջները, սակայն կանխարգելել է հետագա բարդացումը: Նոր հետազոտությունները ծրագրված են եկող տարվա վերջերին: Եթե դրանք բարեհաջող ընթանան, միջոցը արդեն 2015 թվականին տարիքային մակուլյար դեգեներացիայի դեմ հնարավոր կլինի պայքարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել