Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ հետ հաշվի կնստեն

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ, ոչ վաղ անցյալում մեր ազգային հավաքականի առանցքային խաղացող Կարեն Դոխոյանը Armsport.

am-ի հետ զրույցում ասել է, որ ֆեդերացիան բանակցություններ է վարում նոյեմբերին մեր ընտրանու մասնակցությամբ ընկերական հանդիպում կազմակերպելու համար: «Դեռ կոնկրետ նորություններ չկան, աշխատանքներ տարվում են: Հավանականությունը մեծ է, որ ընկերական խաղ կկարողանանք կազմակերպել: Բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ ամեն ինչ մեզնից կախված չէ»,- նշել է Դոխոյանը: Նախկին ֆուտբոլիստը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Հայաստանի ազգային հավաքականի առաջընթացը 45 տեղով եւ 60-րդ հորիզոնականում հանգրվանելը պատմական իրադարձություն է համարել եւ ընդգծել, որ ընկերական հանդիպումներ կազմակերպելու գործում ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը կարեւոր դեր է կատարում: «Պատմական իրադարձություն էր մեզ համար նման տեղում հայտնվելը: Մենք, իրոք, այնպիսի ներուժ ունենք, որ կարող ենք տարբեր հարցեր լուծել եւ 60-րդ տեղը վկայում է այդ մասին: Անշուշտ, ՖԻՖԱ-ի աղյուսակը շատ մեծ դեր է խաղում ընկերական հանդիպումներ կազմակերպելու համար: Շատերը ցանկություն կունենան՝ մրցել հավաքականի հետ, որը գտնվում է բարձր տեղում: Մրցակիցները նաեւ ավելի լուրջ կվերաբերվեն մեզ»,- Կարեն Դոխոյանին մեջբերում է Armsport.am-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել