Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակություններ չեն ճանաչում

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Բուլղարիայում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնություններում Հայաստանի «Mika Yerevan» թիմերը շարունակում են հաջող մրցելույթները:

Չորրորդ տուրում մեր տղաները տարան հերթական անընդմեջ հաղթանակը: Նրանք այս անգամ առավել քան վստահ՝ 5:1 հաշվով պարտության մատնեցին օրվա առաջատարին՝ «Bihac CK»-ին: «Mika»-ի առաջատար Լեւոն Արոնյանը, չորս տուրերից առաջին խաղատախտակի առջեւ նստելով երրորդ անգամ, տարավ երրորդ հաղթանակը՝ սահմանելով հարյուր տոկոսանոց արդյունքի յուրօրինակ ցուցանիշ: Նրան աջակցեցին նաեւ Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը: Ընդհանուր ջանքերով թիմին հաղթական մեկ միավոր բերեցին նաեւ կեսական միավոր վաստակած Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը: Շնորհիվ այս հաղթանակի, «Mika»-ի մեր տղաները թիմային 8,0 եւ անհատական 18,5 միավորով 49 ակումբների պայքարում ընթանում են երկրորդ հորիզոնականում: Նրանք Պլովդիվում հավասար արդյունք ունեն, ինչ Ադրբեջանի «SOCAR»-ը եւ միայն լրացուցիչ գործակիցների աննշան տարբերությամբ են առաջատրի դերը զիջել վերջինին:

Երեկ՝ հինգերորդ տուրում, տղամարդկանց «Mika Yerevan»-ը հանդիպում էր «G-Teame Novy Bor»-ի հետ եւ կրկին հաղթանակ տոնելու իրական հնարավորություններ ուներ: Վրաստանի «Samaia Tbilisi»-ին պարտվելուց հետո չորրորդ տուրում մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավեցին նաեւ մեր աղջիկները, որոնք 3:1 հաշվով թիմային առավելության հասան «BAS Beograd»-ի նկատմամբ: Կրկին իր բարձր կարգը հաստատեց ակումբի հնդիկ լեգեոներական Հարիկա Դրոնավալին: Նրա եւ Լիլիթ Մկրտչյանի վաստակած մեկական միավորներն էլ ապահովեցին ընդհանուր հաղթանակը եւ մեր աղջիկները բարձրացան 3-րդ հորիզոնական: Երեկ Հայաստանի աղջիկներին լուրջ փորձություն էր սպասվում: Նրանց մրցակիցն առաջին տեղում ընթացող «AVS»-ն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել