Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՀԵՏ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Վաշինգտոնը հաստատել է Սաուդյան Արաբիային 60 մլրդ դոլար արժողությամբ նոր սպառազինություններ, այդ թվում՝ ուղղաթիռներ եւ ռազմական ինքնաթիռներ վաճառելու իր մտադրությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ պետական գերատեսչության ներկայացուցիչներն ասել են, թե պայմանավորվածությունների նախագիծը փոխանցվել է Կոնգրեսին, որը 30 օր ժամանակ ունի դրա դեմ առարկություններ ներկայացնելու համար:

Դիտորդների ասելով, այդ գործարքը, որն ԱՄՆ պատմության մեջ ամենաեկամտաբերն է, Միացյալ Նահանգներում 75 հազար աշխատատեղ կապահովի:

Փորձագետները նաեւ շեշտում են, որ պատմության մեջ զենքի այդչափ խոշոր խմբաքանակի վաճառքը կարող է դիտարկվել Իրանից եկող հնարավոր սպառնալիքները զսպելու ուղղությամբ Վաշինգոտնի ջանքերի համատեքստում: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա՝ փորձագետների կարծիքով, այդ երկիրը գործարքին դժվար թե առարկի:

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Էնդրյու Շապիրոն ընդգծել է, թե սպառազինությունները, որոնց մասին խոսվում է, չափազանց կարեւոր են Սաուդյան Արաբիայի պաշտպանության համար՝ նաեւ «Ալ-Քաիդայից» եւ Իրանից:

Վաշինգտոնի կողմից Էր-Ռիադին առաջարկվող ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների ցանկում են ավելի քան 80 F-15, «Ապաչ», «Բլեք խոուդ» եւ «Լիթլ բյորդ» տասնյակների հասնող ուղղաթիռներ: Պենտագոնում կարծում են, որ զինտեխնիկայի եւ սպառազինությունների ամբողջ խմբաքանակի մատակարարումը կտեւի 15-20 տարի: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան այսօր աշխարհում սպառազինություններ գնող ամենախոշոր երկրներից մեկն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել