Լրահոս
Օրվա լրահոսը

20-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Մեքսիկայի համալսարանի քրեագիտության ֆակուլտետի 20-ամյա ուսանողուհին նշանակվել է Միացյալ Նահանգների սահմանակից եւ երկրում ամենաարյունալի շրջաններից մեկի համբավ ունեցող Սյուդադ-Խուարեսի հարեւանությամբ գտնվող մի ոչ մեծ քաղաքի ոստիկանապետ:

Մարիսոլ Վալլեսը մինչ այդ գլխավորել է Չիուաուա նահանգի Պրակսեդիս Գերերո քաղաքի ոստիկանական վարչությունը, որտեղ նրա գլխավորությամբ աշխատել էին 13 հոգի, այդ թվում՝ 9 կին: Մեքսիկայի ՆԳ նախարարը հայտարարել է, թե այդ պաշտոնում թեկնածուներից ամենահարմարն ու նախընտրելին հենց Վալլեսն է եղել: Հիշեցնենք, որ Սյուդադ-Խուարեսը հայտնի է որպես թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների հակադրության թատերաբեմ: 2006թ. ի վեր, այդ զինված հակադրությունների արդյունքում 29 հազար մարդ է սպանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել