Լրահոս
Օրվա լրահոսը

Ահմադինեջադն ու Չավեսը իսկապես եղբայրներ են, բայց՝ գաղափարական

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ու Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը խոստացել են միմյանց խորացնել իրենց ռազմավարական դաշինքը ընդդեմ «ամերիկյան իմպերիալիզմի»: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահներն իրար «եղբայր»-ով են դիմել ու խոսել են նաեւ այն մասին, որ ոչ ոք եւ ոչինչ չի կարող խանգարել իրենց զարգացնելու եւ ամրապնդելու երկու երկրների հարաբերությունները:

Ահմադինեջադը հայտարարել է, թե երկու երկրներն էլ կկառուցեն նոր աշխարհակարգ, որտեղ Միացյալ Նահանգները գերիշխող չի լինի: Չավեսն իր հերթին դատապարտել է միջազգային հանրությանը՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու եւ ռազմական գործողություններով վախեցնելու համար: BBC-ի փոխանցմամբ, երկու առաջնորդներն էլ համոզմունք են հայտնել, որ Արեւմուտքի տիրակալության ժամանակը մոտենում է ավարտին: «Իմպերիալիզմը հասել է իր անկման վճռական փուլին, եւ մեռնող փղի նման գնում է գերեզմանատուն»,- հայտարարել է Ուգո Չավեսը: Ահմադինեջադին, թերեւս, մնացել է հավելել այն, ինչ եւ նա ասել է. «Մեր ժողովուրդների թշնամիները մի օր կընկնեն: Դա աստվածային մարգարեություն է, որը եւ կկատարվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել