Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչություն՝ Ֆիլիպիններում

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Երեկ, ֆիլիպինյան Մինդանաո կղզում ուղեւորատար ավտոբուս է պայթեցվել: Associated Press-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսը Մատալամ քաղաքից ուղեւորվել է Կոտաբատո: Նախնական տվյալներով, պայթել է ավտոբուսի տանիքի բեռների համար նախատեսված հատվածում տեղադրված ռումբը: Պայթյունի ժամանակ ավտոբուսում 50 ուղեւոր է եղել, նրանցից ութը տեղում մահացել է: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ոմանց գլուխը մարմնից պոկվել է: Եվս 9 հոգի ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Ահաբեկչական ակտի պատասխանատվությունը որեւէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել: Ոստիկանության առաջ քաշած վարկածներից մեկով՝ պայթյունը կազմակերպել են ավտոբուսային ընկերության սեփականատերերից գումարներ շորթող գրոհայինները: Իրավապահները կարծում են, որ ավտոբուսի պայթեցման նպատակը ավտոբուսային ընկերություններին, նաեւ գրոհայինների հետ համագործակցելուց հրաժարվող գործարարներին վախեցնելու նպատակ է ունեցել:

Ֆիլիպինների՝ ավանդաբար անհանգիստ համարվող, հարավում տրանսպորտային փոխադրողներից դրամաշորթությունն ու նրանց վախեցնելու նպատակով ահաբեկությունների իրականացումը շատ տարածված պրակտիկա է: Այդ տարածաշրջանում ամենաազդեցիկ խմբավորումներից մեկը համարվում է իսլամիստական «Էլ-Խուբար» խմբավորումը, որը նախկինում էլ բազմաթիվ անգամ խմբավորմանը «հարկ» չտալու համար ավտոբուսներ կամ գործարարների գրասենյակներ է պայթեցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել