Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա համար հայրենիքը արժեք էր

Հոկտեմբեր 22,2010 00:00

Այսօր լրանում է հայ ժողովրդի երջանկահիշատակ զավակ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ճանաչված ըմբշամարտիկ, ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին նախագահ, ՀՀ երկու գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի առաջին համայնքապետ, ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, «Մալաթիա» Երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիր հրամանատար Վահան Զատիկյանի 54-ամյակը։ Նրա հիշատակը վառ է հայ ժողովրդի սրտում՝ որպես հաղթանակած երկրի արժանի զավակ, որպես մարդ, որի համար հայրենիքը արժեք էր ու հպարտություն։ Վահան Զատիկյանի ծննդյան տարեդարձը շնորհավորում են նրա հարազատները, հանրապետության բոլոր երկրապահները, համայնքի բնակչությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել