Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիա գնալը կհեշտանա

Հոկտեմբեր 22,2010 00:00

Արտոնագրերի մասին Եվրամիության նոր օրենսդրության ուժի մեջ մտնելը թույլ է տալիս պարզեցնել արտոնագրերի տրամադրման որոշ ընթացակարգեր եւ նվազեցնել պահանջվող որոշ փաստաթղթերի թիվը: Նոյեմբերի 1-ից սկսած, բոլոր այն քաղաքացիները, որոնք 2 տարի առաջ արդեն ստացել են առնվազն 1 C կարգի արտոնագիր, կարող են չներկայացնել որոշ փաստաթղթեր՝ ծննդյան, ամուսնության, սեփականաշնորհման եւ այլ վկայականներ: Երեկ Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով շենգենյան վիզայի տրամադրման փոփոխությունների նոր կարգի մասին, տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը: Նա ասաց, որ Ֆրանսիա մեկնել ցանկացողները հայտը ներկայացնելու համար կարող են պայմանավորվել ինչպես հեռախոսազանգի, ճամփորդական գործակալությունների, այնպես էլ ինտերնետի միջոցով, մինչեւ տարեվերջ փորձելու են դեսպանատան կայքի միջոցով on-line կապ հաստատել քաղաքացիների հետ: Հյուպատոսը ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա ու զարմացավ, թե ինչու են հայ քաղաքացիները փաստաթղթեր տրամադրում ոչ թե հայերեն, այլ ռուսերեն. «Այսուհետեւ ռուսերեն շարադրված փաստաթուղթ հյուպատոսական ծառայությունը չի ընդունելու: Այն պետք է գրված լինի անգլերեն կամ ֆրանսերեն՝ հայերեն թարգմանությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել