Լրահոս
Օրվա լրահոսը

200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ՄԱՀԱՑԱԾ ԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Երեկ կառավարությունը կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափ է սահմանել 200 000 դրամը: Նաեւ սահմանվել է, որ մինչեւ 2010թ. նոյեմբերի 1-ը «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում նրանց կենսաթոշակի 15-ապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակին տրվող՝ օրենքով սահմանված հավելումները), իսկ երրորդ մասում նշված անձանց մահվան դեպքում՝ բազային կենսաթոշակի 75-ապատիկի չափով։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն էլ թույլատրվել է գործատուներից տեղեկատվություն ստանալ աշխատակցների աշխատավարձի վերաբերյալ: Այս որոշումը, ըստ կառավարության, պայմանավորված է Աշխատանքային օրենսգրքում ամրագրված աշխատողների իրավունքների եւ հնարավորությունների հավասարության, կանանց ու տղամարդկանց համարժեք աշխատանքի դիմաց միեւնույն չափով աշխատավարձ ստանալու իրավունքի ապահովման սկզբունքով:

Հնարավոր է առաջիկայում լուծարվի ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության բարեգործական ծրագրերի բաժինը: Բաժնի լուծարման նախագիծը երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրեց գործադիրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել