Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՆՈՐ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԿԱՌՈՒՑԵՆ

Հոկտեմբեր 22,2010 00:00

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքի տակ նախատեսված է ստորգետնյա կայանատեղի կառուցել: Կառավարությունը երեկ թույլատրել է նախարարությանը «Երեւանշին ԳԱՄ» ընկերության հետ կնքել շինարարական համագործակցության պայմանագիր՝ նախատեսելով, որ շինաշխատանքներն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին՝ առնվազն 120 միլիոն դրամի չափով: Կատարվելիք շինաշխատանքի դիմաց ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով, մինչեւ 25 տարի ժամկետով, տրամադրվելու է ոչ ավելի, քան 10 ավտոկայանատեղի: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ անհրաժեշտ է նաեւ այլ գերատեսչությունների շենքային պայմանները վերանայել. «Եթե հնարավորություն ունենք՝ պետք է լուծենք նաեւ պետական սեփականություն հանդիսացող այլ շենքերի ավտոկայանատեղիների խնդիրը: Եթե պետություն-մասնավոր համագործակցությամբ կարողանանք լուծել, ապա Երեւանի կենտրոնը ահագին կբեռնաթափենք խցանումներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել