Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ ԷԼ ՉԼԻՆԵՆ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Որպեսզի մի շարք պետական կառույցներում աշխատավարձերի սահմանման ընթացքում էական շեղումներ չարձանագրվեն, կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել լրավճարների ու պարգեւատրումների կարգին վերաբերող ավելի վաղ ընդունած որոշման մեջ: Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ հաճախ խնայողությունների հաշվին կատարվում են լրավճարներ ու պարգեւատրումներ, որոնք բավականին լուրջ շեղումներ են առաջացնում. «Այս խնդիրը կանոնակարգելու համար առաջարկում ենք խնայողությունների հաշվին առաջացած լրավճարների չափը սահմանվի կառավարության կողմից, իսկ տարեվերջին խնայված միջոցները վերադարձնեն պետական բյուջե»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել