Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԻՋԱԿՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԾԱԿ ՈՒՆԵՆ

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Տեղեկացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը

– Այս կրծքանշանը ձեր կրծքին մի՞շտ է եղել, թե՞ պարոն Ծառուկյանի հայտարարությունից հետո եք կրում:

– Ես 2006 թվականի դեկտեմբեր ամսից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ եւ 2006 թվականից մինչեւ այսօր մշտապես կրել եմ, երբ որ պետք է եղել:

– Այսինքն՝ ձեր բոլոր պիջակները ծա՞կ են:

– Եթե դուք նկատել եք, պիջակը հատուկ տեղ ունի, հատուկ ծակ ունի:

– Դուք ի՞նչ ժառանգություն եք ստացել նախկին նախարարներ Մխիթար Մնացականյանից եւ Գեւորգ Պետրոսյանից հետո:

– Սոցիալական ոլորտը բավականին զգայուն ոլորտ է եւ պատասխանատու աշխատանք է, ես պետք է ասեմ, որ նախարարությունում հիմնական աշխատանքները մշտապես կատարվել են, եւ, որպես վատ ժառանգություն, կամ չլուծված խնդիրները բավականին քիչ են: Նախարարությունը մշտապես իր աշխատակազմով աշխատել է, փորձել է հնարավորինս լուծել բոլոր խնդիրները: Իհարկե, այս պահին կան բավականին չլուծված խնդիրներ, որոնց մենք փորձում ենք լուծում տալ:

– Դուք կարծում եք նախարար ծնվո՞ւմ են, թե՞ նախարար դառնում են, հիմա դուք դառնալո՞ւ փուլում եք, թե՞ նախարար էիք ծնվել: Պատկերացնո՞ւմ էիք, որ երբեւէ նախարար կդառնաք:

– Ինձ թվում է՝ յուրաքանչյուրի ճակատագիրը ոչ մեկը չի կարող նախապես գուշակել, թե ինքը վաղը ինչ կդառնա կամ ինչ պաշտոնում կաշխատի: Ինձ թվում է՝ նախարար չեն ծնվում, նախարար դառնում են:

– Դուք այսքան ժամանակ իմ հարցերին պատասխանեցիք, բայց «Բարգավաճ Հայաստանի» անունը գրեթե չտվեցիք, չե՞ք վախենում, որ նկատողություն կստանաք:

– Ես պատասխանում եմ ձեր հարցերին ըստ էության, ինչ հարցնում եք, նա եմ պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել