Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆՁԱԸՆԿՈ՞ՒՅԶ

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"

\"\"

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ծայրին, դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհի եզրին, մի ոսկեդեղին, աշնանային գեղեցկությամբ հիացնող ծառ կա: Դրա տերեւները յուրահատուկ են: Ծառից կախված են դեղնականաչավուն կլոր պտուղներ: Առաջին հայացքից թվում է, թե խնձոր կամ տանձ է: Սակայն այն ծանր հոտ ունի: Մեծ կեղեւ քանդելուց հետո պարզվում է, որ դա ընկույզ է՝ պատված մուգ զանգվածով: Այս ընկույզը դժվարությամբ է կոտրվում: Տեղացիները չգիտեն նորահայտ ընկույզի մասին: Նոյեմբերյանցի Վարդան Գիշյանը շուրջ 20 տարի զբաղվում է ընկույզի հավաքմամբ, սակայն ասաց, որ երբեւէ այդպիսի ընկույզ չի տեսել: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը հետաքրքրության համար ընկուզենին պատվաստել է մրգատեսակի, օրինակ՝ տանձի կամ խնձորի հետ եւ ստացել յուրատեսակ, սակայն ոչ այնքան պիտանի պտուղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել