Շնչելով շոկոլադի բույրը, որը բաղկացած է ավելի քան 40 ցնդող միացություններից՝ կարելի է ամրապնդել դիմադրողականությունը: Գիտնականները հայտնաբերել են, որ շոկոլադի բույրը կարող է բարձրացնել իմունիտետը: Սա հատկապես ակտուալ է եղանակի փոփոխման ժամանակ, երբ օրգանիզմը թույլ է, եւ հիվանդությունների առաջացման հավանականությունն աճում է: Շոկոլադային արոմատաթերապիան արագացնում է իմունոգլոբուլին A-ի արտադրությունը, որն անհրաժեշտ է հակավիրուսային եւ հակասնկային պաշտպանության համար: Հետազոտողները խորհուրդ են տալիս ցանկացած քաղցրավենիք ուտելուց առաջ շնչել դրա բույրը: