Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Հոկտեմբեր 21,2010 00:00

Վաղը Վանաձորում մեկնարկում է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ավանդական մրցաշարը, որին, բացի Հայաստանից, մասնակցելու հայտ ներկայացրել եւ հաստատվել են նաեւ Վրաստանը, Ուկրաինան, Իրանը, Ղազախստանը, ԱՄՆ-ը եւ  Իսրայելը: Սպասվում է, որ մրցագորգ կմտնեն շուրջ հարյուր ազատ ոճային ըմբիշներ, որոնց մեջ կլինեն նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ: Հայաստանը հայտավորել է 45 մարզիկի:
Ստեփան Սարգսյանը, որ բնակվում է Մոսկվայում եւ մեծ հեղինակություն վայելում ամբողջ աշխարհի իր գործընկերների շրջանում, մշտական սերտ կապեր է պահպանում ընդհանրապես հայաստանյան մարզաշխարհի եւ, մասնավորապես, ըմբշամարտի իր գործընկերների հետ եւ անում է ամեն բան հայրենիքում մարզաձեւի հիմքերը ամուր պահելու համար: Եվ նրա սահմանած մրցանակների խաղարկությունը, որ Հայաստանում անցկացվում է 15-րդ անգամ,  տարբեր երկրների դպրոցներ ներկայացնող անվանի ըմբիշներին Հայաստան բերելու եւ մեր մարզիկների համար այդ միջոցով տեղում մրցափորձի կուտակման պայմաններ ապահովելու նպատակ է հետապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել